copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 15:34 08-08-2021

ԵՄ-ն պայմաններ է ստեղծում Բելառուսի դեմ պատժամիջոցների վերացման համար

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խոսեպ Բորելը հանդես է եկել հայտարարությամբ Բելառուսում նախագահական ընտրությունների առաջին տարվա կապակցությամբ՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի ռեժիմին ազգային երկխոսության և մարդու իրավունքների հարգման կոչ անելով: Այդ մասին կիրակի՝ օգոստոսի 8 -ին, հաղորդվել է Եվրոպայի խորհրդի կայքում:

Բորելը նշել է, որ ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում Լուկաշենկոյի ռեժիմը «կոտրել է սեփական հասարակությանը՝ հետևողականորեն խորացնելով անջրպետը բելառուս ժողովրդի հետ»:

«Ընդդիմադիր և ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչները, տարբեր շերտերի հազարավոր քաղաքացիներ, կամ մահացել են անհայտ հանգամանքներում, ձերբակալվել են, կամ ստիպված են եղել լքել երկիրը և ապրել աքսորում», - ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ընտրություններից մեկ տարի անց քաղաքացիական հասարակության խնդրանքը ազատ ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ մնում է անպատասխան:

Բորելը հիշում է, որ ԵՄ-ն միաձայն կոչ էր անում Լուկաշենկոյի ռեժիմին դադարեցնել իր ճնշող գործելակերպը: Բրյուսելը պատրաստ է դիտարկել նաև հետագա միջոցառումները` Մինսկի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ անտեսման լույսի ներքո:

«Քաղաքական ճգնաժամին վերջ դնելու միակ ճանապարհը համապարփակ ազգային երկխոսությունն է: ԵՄ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր կդառնա միայն այն դեպքում, երբ Բելառուսի իշխանությունները լիովին հավատարիմ մնան ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին, հարգեն մարդու իրավունքների պարտավորությունները և վերջ տան բոլոր ճնշումներին: Ռեժիմը պետք է անվերապահորեն ազատ արձակի և վերականգնի ավելի քան 600 քաղբանտարկյալների և մասնակցի լուրջ, վստահելի և ներառական քաղաքական գործընթացին, որը կհանգեցնի ազատ և արդար ընտրությունների ԵԱՀԿ-ի վերահսկողության ներքո», - ասված է հայտարարության մեջ:

Երբ Բելառուսը սկսի ժողովրդավարական անցում, ԵՄ -ն խոստանում է օգնել նրան կայունացնել իր տնտեսությունը, բարեփոխել իր ինստիտուտները` դրանք կայուն և ժողովրդավարական դարձնելու, նոր աշխատատեղեր ստեղծելու և մարդկանց կենսամակարդակի բարելավման համար, ներառյալ մինչև 3 մլրդ եվրո տնտեսական աջակցության համապարփակ ծրագրի միջոցով՝ հանուն ժողովրդավարական Բելառուսի:

«ԵՄ -ն կշարունակի աջակցել ժողովրդավարական, անկախ, ինքնիշխան, բարգավաճող և կայուն Բելառուսին: Բելառուսի ժողովրդի ձայնն ու կամքը չեն հանդարտվի», - ամփոփել է Բորելը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին Լիտվան և Լեհաստանը ԵՄ -ին կոչ էին արել ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները` կապված այն բանի հետ, որ «Լուկաշենկոն անօրինական միգրացիան վերածել է ԵՄ-ի վրա քաղաքական ճնշման գործիքի»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը