copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 06-04-2023

Լիբանանի տարածքից Իսրայելի նկատմամբ հրթիռային հարձակում է իրականացվել

Լիբանանի տարածքից առնվազն 34 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այս մասին տեղեկացնում է The Times of Israel պարբերականը` հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվել է Արևմտյան և Վերին Գալիլեայի շրջանի ուղղությամբ, որը սահմանակից է Լիբանանին։

Իսրայելի պաշտպանության բանակի համազգային ռադիոկայանի տվյալներով՝ արձակված 34 հրթիռներից 25-ը խոցվել են «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի միջոցով, ևս հինգը` ընկել են երկրի տարածքում։ Հրթիռակոծության հետեւանքով երկու մարդ վիրավորվել է, նրանք ստացել են բեկորային վնասվածքներ։

Լիբանանյան անվտանգության ծառայությունների երեք աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ հարձակումն իրականա ցրել են պաղեստինյան խմբավորումները, բայց ոչ լիբանանյան Հեզբոլլահ շարժումը։ Հեզբոլլահի ներկայացուցիչները Ալ Արաբիա հեռուստաալիքին հայտնել են, որ իրենք որևէ առնչություն չունեն տեղի ունեցածի հետ։

Լրատվամիջոցի տվյալներով` սա 2006 թվականից ի վեր Իսրայելի նկատմամբ իրականացված ամենախոշոր հարձակումն է։

Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտնել է, որ վարչապետ Նեթանյահուն շտապ խորհրդակցություն է անցկացրել կառավարության ուժային բլոկի հետ, այնուհետեւ անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը