copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 31-03-2023

Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ Իսրայելի դավադրությունների նկատմամբ. Թեհրանը Բաքվին կոչ է անում բացատրություն տալ

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել բացատրություն տալ վերջին հակաիրանական հայտարարությունների, ինչպես նաև Իսրայելի հետ Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պնդումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Քանաանին նշել է, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարի վերջին հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում է, որ Սիոնիստական ռեժիմը (նկատի ունի Իսրայելին-խմբ) նպատակ ունի Ադրբեջանի տարածքը վերածել Իրանի անվտանգության համար սպառնալիքի։ Նա միևնույն ժամանակ խստորեն դատապարտել է նման մտադրությունները։

Իրանցի պաշտոնյան հայտնել է՝ Թեհրանն ակնկալում է, որ Բաքվի իշխանությունը նույնպես կխուսափի Իրանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների թշնամիների թակարդն ընկնելուց։ Նա ուշադրություն է հրավիրել Իրանի և Ադրբեջանի միջև առկա ամուր պատմական և կրոնական կապերի առկայությանը։

Պաշտոնյան շեշտել է նաև, որ Թեհրանը միշտ փորձել է տապալել չարակամների ջանքերը, որոնք ձգտում են հեռավորություն ստեղծել երկու հարևան երկրների միջև։

Նասեր Քանաանին հավելել է, որ Իրան չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ Իսրայելի ռեժիմի դավադրությունների նկատմամբ։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է Իրանի դեմ ընդհանուր ճակատ ստեղծեն։





Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից