copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:05 13-05-2022

Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա պայթուցիկով հարձակում է իրականացվել

Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության վրա հարձակում է իրականացվել՝ ինքնաշեն պայթուցիկի կիրառմամբ:

Վնասվել են դիվանագիտական ​​ներկայացուցչության պատերն ու պատուհանները, տուժածներ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով sondakika.com-ին։

Պարբերականը նշում է, որ Փարիզի ոստիկանությունն արդեն լայնածավալ հետաքննություն է սկսել՝ հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկի տեսակը պարզելու, ներգրավված անձանց բերման ենթարկելու համար։ Գլխավոր հյուպատոսության տարածքը վերցվել է ուժեղացված հսկողության տակ։

Ամենից շատ դիտված