Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:49 03-04-2023

Պետություն` առանց վիճակագրության. ՆԳՆ-ն չի կարողանում հարցմանը պատասխանել

Oragir.News-ը շաբաթներ առաջ հարցում էր ուղարկել ՀՀ ՆԳՆ՝ խնդրելով տրամադրել Երևանում 2018-22 թթ․-ին տեղի ունեցած վթարների վիճակագրությունը։ Մենք խնդրել էինք նաև տեղեկություն տրամադրել այն մասին, թե քաղաքի հատկապես որ հատվածներում, որ փողոցներում են տեղի ունենում վթարները։

Մեր ստացած պատասխանում ներկայացված էր վթարների վիճակագրությունն ըստ տարիներին, սակայն բացակայում էր փողոցների վերաբերյալ վիճակագրությունը։ Մենք ստիպված էինք կրկնակի հարցում ուղարկել՝ ևս մեկ անգամ խնդրելով տեղեկություն տրամադրել, թե քաղաքի որ հատվածներում են առավել հաճախ վերջին տարիներին գրանցվում ճանապարհատրանսպորտային պատահարները։

Երկրորդ անգամ ուղարկված հարցմանը ոստիկանությունը չափազանց ընդհանրական պատասխան էր ուղարկել՝ նշելով միայն փողոցների անունները՝ Սեբաստիա փողոց, Իսակովի պողոտա, Արշակունյաց պողոտա, Բագրատունյաց փողողոց. Մյասնիկյան պողոտա, Դավիթ Բեկ փողոց, Կոմիտասի պողոտա, Թբիլիսյան խճուղի, Մաշտոցի պողոտա և Աբովյան փողոց։

Թե որ փողոցում քանի վթար է տեղի ունեցել, որ դեպքերում են զոհեր եղել, ոստիկանությունն այդպես էլ չէր պատասխանել։ Ստացվում է, որ ոստիկանությունն, այսինքն՝ պետությունը ոչ մի վիճակագրություն էլ չունի, թե վերջին հինգ տարվա ընթացքում որտեղ որքան ու ինչ վթար է եղել։

Հետևաբար Ենոքավանի գյուղապետն ավելի ճշգրիտ գիտի, թե ինչ է կատարվում իրենց գյուղում, քան իրենց համագյուղացի Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետությունում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան