copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:26 03-04-2023

Ինչու Փաշինյանը, այդքան սիրելով ու իրեն նույնացնելով Քրիստոսի հետ, չի գնում եկեղեցի. թեմի առաջնորդի կարծիքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրերը երեկ Հովհանավանքում մասնակցել են Ծաղկազարդի տոնին: Վարչապետի ավագ դուստրը լուսանկարներ էր հրապարակել և տոնի խորհրդի հետ կապված գրառում արել։ Հրապարակված լուսանկարներում բացակայում էին Նիկոլ Փաշինյանը և նրա կինը, ինչից կարող ենք ենթադրել, որ նրանք եկեղեցի չէին գնացել։ Վերջին շրջանում Փաշինյանը հաճախ է բացակայում եկեղեցական տոներին մատուցվող պատարագներից։

Տարիներ առաջ Սյունիք այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն այցելել էր նաև Սիսիանի եկեղեցի: Փաշինյանը ձեռքը պարզել ու ցանկացել էր բարևել եկեղեցու հոգևոր սպասավորին: Պարգև քահանա Զեյնալյանը չէր սեղմել վարչապետի ձեռքը: Փաշինյանը դուրս էր եկել եկեղեցուց:

Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, անդրադառնալով Փաշինյանի բացակայությանը եկեղեցական տոներին մատուցվող պատարագներից, ասաց, որ այնպես չէ, որ միայն նա չի գնում, շատերը չեն գնում։

Աջապահյանը նկատեց, որ Փաշինյանը իր՝ Գյումրի կատարած վերջին այցի ընթացքում Սուրբ Յոթ Վերք եկեղեցի այցելել է, մտել, դուրս է եկել։

«Դե, չի այցելում, որովհետև եկեղեցականությունը այդքան էլ ուրախ չէ նրան տեսնելու, դրա համար էլ չի գալիս․ ի՞նչ կա չհասկանալու»,- ասաց Աջապահյանը։

Հարցին, թե ինչ է կարծում՝ դա պայմանավորվա՞ծ է Սիսիանի եկեղեցում տեղի ունեցած դեպքով, Աջապահյանն արձագանքեց. «Դա արդեն անցած դեպք է, բայց ընդհանրապես, նա գիտի եկեղեցականների վերաբերոմունքն իր նկատմամբ»։

Հարցրինք Աջապահյանից՝ ինչ է կարծում, միգուցե Փաշինյանը խուսափում է, ոչ թե եկեղեցականների, այլ հասարակության ներկայությունից, Աջապահյանն ասաց. «Չէ, չեմ կարծում, ինքը այդպիսի բաներից վատ չի զգում»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին