copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:25 03-04-2023

Բաքուն հայտնել է Շուշիի ուղղությամբ երկու գյուղ վերահսկողության տակ վերցնելու մասին

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ մարտի 25-ին Արցախի դեմ իրականացված գործողությունների արդյունքում Շուշիի շրջանի երկու գյուղ անցել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են անցել բարձրունքներ, հարակից տարածքներ, ինչպես նաև Շուշիի շրջանի Ալլահգուլուլար և Զամանպեյեսի գյուղերը։

Oragir.News-ին չհաջողվեց պարզել վերոհիշյալ գյուղերի հայերեն անվանումները։ Կարծում ենք, հավանաբար, ներկայումս նման անուններով գյուղեր գոյություն չունեն և խոսքը վերաբերում է խորհրդային ժամանակաշրջանում առկա վարչական բաժանումների մասին։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն էին իրականացրել, որի արդյունքում վերջիններս հսկողություն են սահմանել Ստեփանակերտ-Լիսագոր այլընտրանքային ճանապարհի նկատմամբ, ինչի արդյունքում ճանապարհի օգտագործումը դարձել է անհնար։


Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը