copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:10 29-03-2023

Արցախում և Հայաստանում բովանդակային քննարկումների պակաս կա. Ռուբեն Վարդանյան

Իրականացվող ուսումնասիրությունները շատ կարևոր էին նոր իրավիճակը հասկանալու և նախապատրաստվելու տեսանկյունից, պետությունը պետք է հասկանա, թե ինչպես կարելի է փոխել կառավարման մոդելը։ Այս մասին մարտի 29-ին «Շրջափակման պատճառով Արցախի տնտեսության կորուստների գնահատման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է «Մենք ենք, մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Նա հայտնել է, որ շրջափակման առաջին օրվանից փորձ է արվել ոչ միայն օպերատիվ կերպով արձագանքել խնդիրներին, այլև հարցերին մոտենալ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Նրա խոսքով՝ դրա համար պետք էր հետևողական աշխատանք տանել, ինչը շատ կարևոր էր ոչ միայն Արցախի, այլև ողջ աշխարհի համար:

«Կարևոր էր պատկերացնել, որ խնդիրը ոչ միայն պարենի կամ էներգակիրների պակասն է, այլև հասարակության և պետության ապագայի հետ կապված խորքային ճգնաժամը։ Եթե մենք խոսում ենք ճգնաժամի և խնդիրների մասին, որոնք ազդում են բոլորի վրա, ապա կարևոր է աշխատանքին մոտենալ պրոֆեսիոնալ կերպով»,- նշել է Վարդանյանը։

Նախկին պետնախարարը հավելել է, որ Արցախում և Հայաստանում բովանդակային քննարկումների պակաս կա: «Առանց թափանցիկության, առանց ճիշտ վերլուծության և ախտորոշման չենք կարող դիմակայել ներկա և ապագա մարտահրավերներին»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի