copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:59 29-07-2021

ԱՄՆ-ը կոչ է անում հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո բովանդակային քննարկումներին

Միացյալ Նահանգները կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում մասնավորապես ասված է․ - «Միացյալ Նահանգները դատապարտում է իրավիճակի վերջին սրացումը Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով: Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին պահպանել հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները՝ անհապաղ քայլեր ձեռնարկելով իրավիճակի հանդարտեցման ուղղությամբ»:

«Շարունակվող լարվածությունը հայ - ադրբեջանական սահմանի երկայնքով ընդգծում է այն փաստը, որ միայն համապարփակ լուծումը, որը կանդրադառնա բոլոր չլուծված խնդիրներին, կարող է կարգավորել երկու երկրների հարաբերությունները և թույլ տալ տարածաշրջանի ժողովուրդներին միասին խաղաղ ապրել», - ընդգծում է պաշտոնական Վաշինգտոնը՝ կոչ անելով Հայաստանին և Ադրբեջանին «հնարավորինս շուտ վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը հասնելու համար»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում