copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:05 28-03-2023

Եթե լուրջ ցրտահարություն եղավ, հնարավոր է՝ ծիրանի բերքը կորցնենք. գյուղատնտես

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հանրապետության տարածքում ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին՝ լեռնային, 31-ին՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:

Oragir.News-ի հետ զրույցում «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը, կասկածանքով վերաբերվելով եղանակային կանխատեսումներին, ասաց, որ ամեն դեպքում, մարտի վերջին և ապրիլի սկզբին միշտ էլ տեղումներ լինում են, բայց քիչ հավանական է, որ դա ինչ-որ վնաս տա գյուղատնտեսությանը։

Գյուղատնտեսի խոսքով՝ բնական է, որ տեղումներին ուղեկցի նաև ջերմաստիճանի անկումը։

«Եթե տեղումներ եղան, ջերմաստիճանը կնվազի, բայց ես կարծում եմ, որ դա գյուղատնտեսությանը վնաս չի տա»,- ասաց գյուղատնտեսը և հավելեց, որ ցրտահարության վտանգ միշտ էլ կա։

«Եթե լուրջ ցրտահարություն եղավ, հնարավոր Է՝ ծիրանի բերքը կորցնենք, ցրտահարությունը վնաս է հասցնում հիմնականում ծաղկած այգիներին։ Կվնասվեն նաև բալենիները։ Ցրտահարության վտանգ ամեն տարի էլ կա, բայց քանի դեռ եղանակն այսպես է շարժվում, դեռ չենք տեսնում»,- ասաց Բերբերյանը։

Հարցին՝ ինչ քայլեր է ձեռք առնում պետությունը՝ ցրտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու համար, Բերբերյանն ասաց. «Պետությունը ինչ-որ ապահովագրություն է մտցրել, բայց շատ դանդաղ է այդ գործը գնում, որը լուրջ դժգոհություններ է առաջացնում․ ի՞նչ է նշանակում բոլոր գյուղերի 1-2 տոկոսը ապահովագրել, ամոթ է, չէ՞»։

Հարցրինք, թե այգիների ծխահարումը ցրտահարությունից չի՞ փրկում, ասաց․ «Դա մեկ-երկու աստիճանով օգուտ տալիս է»։

Ապա հավելեց, որ բնակլիմայական պայմանների փոփոխությունից միշտ էլ գյուղատնտեսությունը տուժել է։

Բերբերյանը ասաց նաև, որ վերջին տարիներին ցրտահարության դեպքեր շատ քիչ են գրանցվել։

«Վերջին հինգ տարում մի երկու տարի առաջ ցրտահարություն ունեցանք, 30 տոկոսով ցրտահարվեց, դա եմ հիշում»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր