copy image url
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 14:27 28-03-2023

«Դոգ»-ը նախկինում եղել է մեր աշխատողը, որին ես վռնդել եմ արվամոլության համար, իր աշխատասենյակում․ Վլադիմիր Գասպարյան

Բացարձակապես չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, անպարկեշություն է այս ամենին միս ու արյուն տալու համար շահարկել աղջկաս անունը։ Այս մասին դատական նիստի ժամանակ ասաց նախկին ոստիկնապետ Վլադիմիր Գասպարյանը։

«Ավելին ասեմ, չգովազդելով այդ վատ երևույթը, բայց մի կերպար կա, որ նստած է Ամերիկայում ու վարկաբեկում է բոլորին այս երկրում։ Դա Վարդան Ղուկասյան երևույթն է «Դոգ» մականունով, որը նախկինում եղել է մեր աշխատողը ու որին ես վռնդել եմ արվամոլության համար, իր աշխատասենյակում։ Դրա արած հայտարարությունների ֆոնի վրա հարուցվել է այս քրեական գործը։ Ոչ ոքի համար հաճելի չէ, երբ նման երևույթը լկտի բառամթերքով ասում է՝ եթե դուք դա չանեք, ես կմտնեմ, ձեր ընտանիքներ»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։

Հիշեցնենք` ՀՔԾ-ում քննվող բազմադրվագ քրգործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից խոշոր չափերի հափշտակության դեպքեր։ Դրանց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն դրամի վնաս:

Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացում կամ վատնում) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահում)։

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիք) 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր