Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:18 09-07-2024

Գնալու եմ արդարացման ճանապարհով․ Վլադիմիր Գասպարյան

Ես ամեն ինչին էլ միշտ սպասում եմ, վճիռը չկա դեռ, այն կլինի մեր ձեռքում, կծանոթանանք, կանենք պաշտոնական հայտարարություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն՝ անդրադառնալով հարցին՝ սպասելի էր արդյոք իր համար դատարանի որոշումը։

«Դատարանը նրա համար է, որ մեկին մեղավոր ճանաչի, մեկին էլ՝ չճանաչի, շնորհավորում եմ այդ կապակցությամբ»,- ասաց նա:

Հարցին՝ համաձայնություն տվե՞լ էր վաղեմության ժամկետի հետ կապված, նա ասաց, որ ոչ մեկին ոչ մի համաձայնություն չի տվել: Ապա շեշտեց, որ գնալու է արդարացման հասնելու ճանապարհով:

«Հիմա էլ հայտարարում եմ՝ ես անմեղ եմ, կծանոթանանք կորոշենք մեր ընթացքը»,- ասաց նա:

Գասպարյանը նշեց, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում չի տեսնում:

«Ես տենց բաներ չեմ տեսնում, քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ դուր գալու համար իրենց ղեկավարներին, փորձել են, այնուամենայիվ, մի քիչ ճարպիկություն անել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե նրա գնահատականները մեղմացել են, պատասխանեց․ «Երբ մարդ մի քիչ վատառողջ է լինում, նախկին եռանդը չի ունենում»։

Ինչո՞ւ եք ուզում բողոքարկել, լավ չի՞, որ չեք ազատազրկվել, հարցրեց լրագրողը․ «Ամբողջ կյանքս մեռնելուց անգամ չեմ վախեցել, ավելի լավ է՝ մարդ ազատազրկվի, քան ապրի այն շրջապատում, ինչն այսօր է, իրար լափելով ապրում ենք»,- նշեց նա։

Նշենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մեղավոր է ճանաչվել, սակայն ազատվել է պատժի կրումից որոշ հոդածներով՝ համաներմամբ, որոշ հոդվածներով՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ