Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:41 23-03-2023

Եկել են Ջերմուկի վրա նստել են, Վարդենիսի վրա նստել են, Սիսիանի վրա նստել են ու մենք խաղաղությունից ենք խոսում․ Չիլինգարյան

«Երեկ էլ ենք զոհ ունեցել, Ադրբեջանում անհաշիվ գերիներ ունենք ու խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին։ Այս ամենը իմ համար շատ դաժան է ու իրականության հետ չեմ հաշտվում։ Խաղաղություն բառը կեղծ բառ է։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»,- անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր արված հայտարարությանը, ըստ որի խաղաղության պայմանագիր լինելու է, ասաց «Ֆիդայիներ» կառույցի նախագահ, 44-օրյա պատերազմում «Դժողքի ձոր»-ի փոխհրամանատար Սեյրան Չիլինգարյանը։

Ասում է՝ խաղաղությունը պարտադրում են, իսկ մեր պարագայում դա այդպես չէ։ «Մենք թուրքի հետ չենք կարող խաղաղ լինել, որովհետև պետքա ուժեղ լինենք, որ կարողանանք ամրագրել մեր խաղաղությունը։ Եկել են Ջերմուկի վրա, նստել են, Վարդենիսի վրա նստել են, Սիսիանի վրա նստել են։ Գանձակով, Նախիջևանով, Շահումյանով սեփականացրել են ու հիմա մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրո՞ւմ։ Տենց էր՝ 3 տարի առաջ պայմանագիրը կանեյին»,- բարկանում է Սեյրան Չիլինգարյանը։

Նշենք, որ կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասել է․ «Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր