Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:22 21-03-2023

Նիկոլ Փաշինյանի ՀՀԿ-ացումը․ Ավինյանը Հարրի Փոթերի նման հայտնվել է Նորք-Մարաշում

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հանդիպել է շրջանի բնակիչների հետ։

Հետաքրքիր է, թե ինչպես են քաղաքացիները տեղեկացել Ավինյանի Նորք-Մարաշ այցի մասին, երբ հանդիպման օրվա և ժամի մասին ոչ մի հայտարարություն չի եղել։ Նա, թերևս, առեղծվածային մարդ է, քաղաքացիները զգում են, թե երբ է գալու, հավաքվում, սպասում են ճիշտ այն վայրում, որտեղ նա լինելու է։ Կարծիքներ կային, որ բնակիչներին ստիպողաբար են բերում Ավինյանի հետ հանդիպման, սակայն Oragir.News-ի հետ զրույցներում քաղաքացիները վստահեցնում էին, որ իրենք զգացել են, որ Ավինյանը գալու է, ու մեկը մյուսին ասելով՝ եկել են հանդիպման։

Նշենք, որ քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը դեռ չի մեկնարկել, սակայն փոխքաղաքապետն արդեն քարոզարշավ է անում, նախընտրական հանդիպումներ ունենում քաղաքացիների հետ, խոստանում ինչ-որ հարցեր լուծել։ Հատկանշական է, որ դեռ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ահազանգում, որ իշխանությունը վարչական լծակներ է օգտագործում, մինչդեռ հիմա արդեն նույնն ինքն անում է իր քաղաքապետի թեկնածուի համար։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել