copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:52 20-03-2023

Հնարավոր է՝ TikTok-ը ԱՄՆ-ում արգելվի․ Սպիտակ տան վերջնագիրը

Միջազգային մի շարք լրատվամիջոցների հաղորդմամբ Բայդենի վարչակազմը սպառնացել է արգելել TikTok-ը Միացյալ Նահանգներում, եթե հավելվածի չինացի սեփականատերերը չհամաձայնեն վաճառել իրենց բաժնետոմսերը, քանի որ ԱՄՆ-ն այս հավելվածը ռիսկային է համարում իր ազգային անվտանգության համար։

Օրեր առաջ այդ մասին խոստովանեց նաև Չինաստանը, պնդելով, որ Միացյալ Նահանգները «անհիմն ճնշում է» TikTok-ը և տարածում է տվյալների անվտանգության խախտման մասին «կեղծ տեղեկատվություն»:

«Ամերիկյան կողմը մինչ այժմ չի ներկայացրել ապացույցներ, որ TikTok-ը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- նշել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Վանգ Վենբինը՝ հերթական ճեպազրույցի ընթացքում։

Մինչ այդ Սպիտակ տունը հրահանգ էր տվել ԱՄՆ պետական ​​մարմիններին հեռացնել TikTok հավելվածը բոլոր համակարգիչներից և պաշտոնյաների հեռախոսներից։ Այլ երկրներ, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիան, այժմ նույնպես իրականացնում են նմանատիպ արգելքներ:

Դպրոցներն ու համալսարանները նույնպես քննարկում են հավելվածն արգելելու հարցը, ինչը միանշանակ չի ընդունվել ուսանողների կողմից:

TikTok-ի խոսնակը հաստատեց, որ մի շարք օգտատերեր պլանավորում են Վաշինգտոնում բողոքի ակցիա անցկացնել՝ հուսալով իրենց մտահոգությունը հասցնել վարչակազմին: Մինչդեռ մի շարք այլ հարցումներ պնդում են, որ շատ օգտատերեր անտարբերությամբ են վերաբերվում արգելքին, քանի որ կան այլ աղբյուրներ ինչպես օրինակ յութուբում կարճ վիդեոների տեղադրման հնարավորությունը կարող է փոխարինել TikTok-ին։

TikTok-ն ԱՄՆ-ում արգելվել էր նաև 2020-ին Թրամփի օրոք։ Բայդենը, գալով իշխանության, չեղարկեց այդ օրենքը, իսկ հիմա կարելի է ասել՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ներկայիս նախագահ Ջո Բայդենը համաձայն են առնվազն մեկ հարցի շուրջ՝ պետք է քայլեր ձեռնարկել TikTok-ի դեմ։


Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել