copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 16:00 18-03-2023

Ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել. Գերմանիայի կանցլերը ողջունում է Ռուսաստանի նախագահին կալանավորելու որոշումը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունում է Հաագայի դատարանի կայացրած որոշումը, որով դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալելու միջազգային օրդեր է տրամադրել։ Ինչպես փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը, Շոլցն այս մասին ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Միջազգային քրեական դատարանը հարմար հաստատություն է՝ ռազմական հանցագործությունները հետաքննելու համար։ Փաստն այն է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, և դա ակնհայտ է դառնում հենց հիմա»,- ասել է Շոլցը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, նախօրեին Հաագայի միջազգային դատարանի նախաքննական պալատը որոշում է կայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր տրամադրել։ Նրանք կասկածվում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում ուկրաինացի երեխաների ապօրինի արտաքսմանը մասնակցելու մեջ։

Թեմայի առնչությամբ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շեշտել է, որ Պուտինի ձերբակալության հարցի բարձրացումն անընդունելի է։ Նրա խոսքով՝ Մոսկվան չի ճանաչում Հաագայի դատարանի իրավասությունը և օրենքի տեսակետից առոչինչ է համարում նրա կողմից կայացված ցանկացած որոշում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը