copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:15 20-02-2023

Փաշինյանի ցանկություններն օրենքից վեր են․ պատվո պահակախմբի՝ հուշարձանի մոտ կանգնեցնելն ապօրինի էր

Գործող իշխանությունները նախօրեին իրենց բնորոշ ոճով հերթական շոուն էին կազմակերպել՝ Հովհաննես Թումանյանի 154-ամյակին Ամենայն հայոց բանաստեղծի արձանի մոտ պատվո պահակախումբ կանգնեցնելով։

Թե ինչու էին հատկապես 154-ամյակի առիթով պատվո պահակախումբ կանգնեցրել բանաստեղծի արձանի մոտ, այդպես էլ որևէ պարզաբանում կամ պաշտոնական մեկնաբանություն չեղավ։

Առհասարակ, պատվո պահակախմբի կանգնեցումը և զինվորական հարգանքի մատուցումը կանոնակարգվում է «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի» 326-րդի հոդվածի համաձայն։

Ըստ այդմ՝ «Պատվո պահակախումբը կարող է նշանակվել զինվորական հարգանք մատուցելու, հանդիսավոր նիստերին մարտական դրոշի մոտ կանգնելու համար, պետական հուշարձանները բացելու, օտարերկրյա ներկայացուցիչներին դիմավորելու և ճանապարհելու, ինչպես նաև 334 հոդվածում հիշատակված անձանց թաղման ժամանակ»:

Մեծ ցանկության դեպքում անգամ դժվար է կռահել, թե այս կետերից որի հիման վրա էին պատվո պահակախումբ կանգնեցրել Թումանյանի արձանի մոտ։

Ստացվում է, որ նիկոլական Հայաստանում, եթե Փաշինյանի ցանկությունն ու երևակայությունը որևէ բան է թեկադրում, ապա այն անպայման պետք է իրականացվի, եթե անգամ դա հակասում է գործող օրենքներին ու կանոնակարգերին։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում