copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 12:37 15-03-2023

Մեր հույսն այսօր ուսանողությունն է և լրագրողները․ մարդիկ տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Հայաստանում

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Համաշխարհային գրականության և մշակույթի ամբիոնի վարիչ, պորֆեսոր Նատալյա Խաչատրյանը համալսարանի դահլիճում հրավիրված ժողովում ասաց․

«Եկեք ի վերջո հասկանանք՝ ինչպե՞ս կարելի է չհուզվել, եթե մեզ այսօր ապտակ է հասցվել և հավատացեք՝ դա հենց այդպես է, որովհետև մեր կարծիքը, մեր ուսանողության կարծիքը հաշվի չի առնվել։

Ի՞նչ ենք անելու այսօր՝ ես կոնկրետ չգիտեմ, կորոշենք միասին, բայց կարծում եմ, որ իսկապես պետք չէ անձնավորել, պետք է կոչ անել՝ ամեն ինչը անել օրենքով։

Մենք նախարարության հետ գործ ունենք, բայց մենք ունենք վարչապետ։ Եթե մենք դիմենք նրան՝ թվարկելով այն բոլոր անօրինականությունները, որոնք կատարվել են և կցենք այն ձայնագրությունը, որտեղ պարոն Փաշինյանն ասում էր՝ համալսարանները իրենք պետք է որոշեն իրենց ճակատագիրը և իրեն ղեկավարներ ընտրեն, ապա, գուցե, դա ինչ որ բան փոխի, որովհետև մեր հույսն այսօր ուսանողությունն է և լրագրողները․ այսօր երևի միակ օղակն է Հայաստանում, որ պայքարում է արդարության համար և բացահայտում է այդ անօրինականությունները։

Ես կոչ եմ անում հրավիրել ազնիվ լրագրողներին, որոնք գուցե բացահայտեն, որովհետև մարդիկ տեղյակ չեն Հայաստանում, թե ինչ է կատարվում»։

Հիշեցնենք, որ ապօրինաբար Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Դավիթ Գյուրջինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ