Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:18 27-10-2022

Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում և Հայաստանում, Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետքերը թաքցնելու նպատակ ունի․ Վարդանյան

«Որ դա ոճրագործություն էր մեր պետականության հանդեպ, ասել եմ նույն այդ օրը»։ Այս մասին ԱԺ բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Իմ խորին համոզմամբ՝ այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին Արցախում և Հայաստանում, դրա սկիզբը դրվել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ։ Որքան էլ անսպասելի, վերջերս մի արտահայտություն եղավ, որ այս իշխանությանը իշխանության են բերել այն ուժերը, որոնք արեցին Հոկտեմբերի 27-ը։ Եվ դա ասել է ոչ թե պատահական մեկը, այլ ասել է երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի իրական եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում և Հայաստանում, խորքային իմաստով՝ դա նաև Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը խանգարելու փորձերից մեկն է»,- ասաց Վարդանյանը։

Լրագրողի հարցին ի պատասխան, թե նախկին դաշնակցական լրագրող Նաիրի Հունանայանին ինչպես էր հաջողվել զենքեր մտցնել ԱԺ շենք, Վարդանյանը խորհուրդ տվեց ծանոթանալ դատավարության նյութերին, որտեղ մանրամասն նկարագրված են բոլոր իրադարձությունները․ «Այն, ինչ ասացի, եթե դուք դրա մեջ խորամուխ լինենք, նախկին դաշնակցական կամ այդ տեսակ արտահայտություններ չեք անի։ Լրագրող եք, վերցրեք այդ բոլոր նյութերը և ծանոթացեք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ