copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:19 13-03-2023

Ադրբեջանը հիստերիայի մեջ է, քանի որ ԱՄՆ դեսպանի այցը Բերձոր կարող է փլուզել ապատեղեկատվական ցանկացած պատկեր

«Ադրբեջանն ունի իր հստակ պատկերացումը իրավիճակի վերաբերյալ և պնդում է, որ միջազգային մամուլում ու միջազգային գործիչների կողմից պետք է հնչեն միայն իրենց համար ընդունելի տարբերականեր, հակառակ դեպքում Ադրբեջանը միանգամից սկսում է ինֆորմացիաներ տարածել, որ դրանք հայկական կողմի վարձկաններն են, որոնք խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերություններին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանանվորոված Ադրբեջանի նեղսրտոցը՝ կապված ԱՄՆ դեսպանի՝ Բերձորի միջանցք գալու հետ։

Ադիբեկյանի խոսքով՝ երեկ ՀԿ-ների ներկայացուցիչներ են փորձել գնալ այնտեղ, սակայն չեն կարողացել բացել ու այնպես անել, որ լրագրողները գնան. «Ադրբեջանի պատասխանը շատ հստակ է. դուք Արցախի ու հայկաակն կողմի հետ կապ չունեք, ու մենք ենք որոշում, թե դուք ինչ եք լուսաբանելու։ Եվրոպացի լրագրող՝ Լոպես ազգանունով, որին անցկացրել էին այդ տարածքով, սակայն նրան չի հաջողվել որևէ մեկի հետ շփվել, սակայն կեղծ լուրեր էին տարածվել իր անունից, թե շրջափակում չկա, և Լոպեսն այդ կազմակերպությանն ասել է, որ Ադրբեջանը սուտ է խոսում, Ադրբեջանն ունի իր տեղեկատվական քաղաքականությունը, և ցանկացած շեղում այդ քաղաքականությունից Ադրբեջանի մոտ հիստերիա է առաջացնում։ Հասկանում են, որ ԱՄՆ դեսպանն էլ սովորական, հասարակ լրագրող չէ, նրա խոսքը կշիռ ունի, լուրջ քաղաքական պերսոնաժ է, ու ամեն դեպքում այդ այցը կարող է փլուզել Ադրբեջանի ցանկացած տեղեկատվական ապատեղեկատվություն»։

Հիշեցնենք, որ Դեսպանը Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Այս մասին հայտնում է Երևանում ԱՄՆ դեսպանատունը:

Նշվում է, որ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության կողմից ցուցաբերված աջակցությանը։ Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ