copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:12 13-03-2023

Դպրոցներում անբավարար գնահատական չի լինի, կլինի գնահատման երեք տեսակ. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները:

Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝

1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում.
2) 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2,5,7,10-րդ դասարաններում.
3) 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3,6,8,11-րդ դասարաններում.
4) 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ դասարաններում:

Գնահատումը նպատակ ունի որոշելու սովորողի կարողունակությունների զարգացման աստիճանը՝ ըստ ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների, հմտությունների, դիրքորոշումների ու արժեքների ձևավորման աստիճանի: Գնահատման գործընթացի հիմքում ընկած են հավաստիության, հուսալիության, օբյեկտիվության, մատչելիության, արդարության և թափանցիկության սկզբունքները:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումն իրականացվում է նույն սկզբունքներով՝ ապահովելով սովորողի անհատական ուսուցման պլանով նախատեսված խելամիտ հարմարեցումները, մատչելի ձևաչափերը, անհատական օժանդակ սարքավորումներն ու միջոցները:

Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման երեք տեսակ.
1) հայտորոշիչ գնահատում,
2) ձևավորող գնահատում,
3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող):

Հայտորոշիչ գնահատում
Հայտորոշիչ գնահատման նպատակն է՝ բացահայտել սովորողի նախնական գիտելիքները, հմտությունները, վերաբերմունքն ու արժեքներն ուսումնական գործընթացի որևէ փուլի՝ ուսումնական տարվա, կիսամյակի, առարկայի, դասընթացի, նոր թեմայի ուսումնասիրման մեկնարկից առաջ: Հայտորոշիչ գնահատման ձևն ընտրում է ուսուցիչը:

Ձևավորող գնահատում
Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն է՝ բացահայտել յուրաքանչյուր սովորողի կամ ամբողջ դասարանի ձեռքբերումները, դժվարությունները, բացթողումները՝ ուսուցման և ուսումնառության գործընթացի բարելավման համար: Ձևավորող գնահատումն իրականացվում է 1-12-րդ դասարաններում. միավոր չի նշանակվում:

Ամփոփիչ գնահատում
Ամփոփիչ գնահատման նպատակն ուսումնական առարկաների չափորոշիչներով և ծրագրերով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան սովորողի ուսումնական ձեռքբերումների գնահատումն է՝ դասի, թեմայի, կիսամյակի, ուսումնական տարվա ավարտին, ինչպես նաև կրթական աստիճանի ավարտին՝ ամփոփիչ ատեստավորման միջոցով:

Ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային կամ բնութագրող գնահատման միջոցով: Ամփոփիչ գնահատման արդյունքների հիման վրա ձևավորվում է կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատման արդյունքների հիման վրա՝ տարեկան ամփոփիչ գնահատականը:

Հաստատության 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր: Հաստատության 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչև 12-րդ դասարանը ներառյալ ամփոփիչ գնահատումն իրականացվում է միավորային գնահատման միջոցով:

Միավորային գնահատում
Միավորային գնահատումը կիրառվում է 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից սկսած: Միավորային գնահատման դեպքում կիրառվում է սովորողների գնահատման 10-միավորային սանդղակ, որտեղ որևէ նիշ անբավարար գնահատական չէ։ Միավորային գնահատման ցանկացած ձևի կիրառմանը պետք է նախորդեն հայտորոշիչ և ձևավորող գնահատումներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ