copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:15 10-03-2023

Վրաստանի ժողովուրդը հասկացրել է, որ երկրի միակ ընտրությունը եվրոպական ապագան է. Փրայսի խոսքով՝ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին

ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին այն բանից հետո, երբ այդ երկրի իշխանությունները տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիաներից հետո հետ կանչեցին օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ Ինչպես փոխանցում է վրացական Грузия Online լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Ակնհայտ է, որ վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ հասկացրեց, որ Վրաստանի միակ ընտրությունը ապահով և բարգավաճ եվրոպական ապագան է», - ասել է Փրայսը:

Վերջինս ընդգծել է, որ չնայած իրենք ողջունում են օրենքի նախագիծը քննարկումից հանելու որոշումը, այնուամենայնիվ կոչ են անում իշխող կուսակցությանը պաշտոնապես հետ կանչել այս օրինագիծը և թույլ չտալ նման օրենսդրական նախաձեռնությունների ընթացքը։ Նրա խոսքով՝ նման նախագծերն անհամատեղելի են վրացական և եվրաատլանտյան արժեքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հետ։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի քաղաքական առաջնորդներին լրջորեն համագործակցել բարեփոխումների ուղղությամբ, որոնք չափազանց կարևոր են ԵՄ թեկնածուի կարգավիճակի հասնելու համար, ինչը մեծապես ցանկանում են Վրաստանի քաղաքացիները»,- հայտարարել է նա:

Փրայսը հավելել է, որ վրաց ժողովուրդը հասկացրել է, որ ձգտում է ժողովրդավարական, բարգավաճ Վրաստանի, որը ինտեգրվելու է եվրատլանտյան տարածաշրջանին։ «Նրանք դա նորից ցույց տվեցին, և ԱՄՆ-ը կշարունակի գործընկեր լինել այդ ձգտումների իրականացման գործում»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը