copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:13 16-10-2022

ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը․ Բոնի Ջենկինս

ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոնի Ջենկինսը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում Վաշինգթոնը փորձում է Վրաստանին տրամադրել այն ամենն, ինչ անհրաժեշտ է երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար։ Վրացական Новости Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ջենկինսն այս մասին ասել է «Ամերիկայի Ձայն»-ի վրացական ծառայությանը տված հարցազրույցում՝ ամփոփելով հոկտեմբերի սկզբին Վրաստան կատարած իր եռօրյա այցի արդյունքները։

Ամերիկացի պաշտոնյան վրացի պաշտոնյաների հետ կայացած հանդիպումները արդյունավետ է որակել։ «Իմ ուղերձներից մեկն այն էր, որ Ուկրաինայի ինքնիշխանությանը մեր անսասան աջակցությունը շարունակվում է, և մենք հավասարապես հավատարիմ ենք Վրաստանի ինքնիշխանությանը: Մենք հասկանում ենք, որ Վրաստանն այժմ գտնվում է մի իրավիճակում, երբ անվտանգության ռիսկն այդքան մոտ է»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Ջենկինսը հավելել է, որ Վաշինգտոնը տեղյակ է, որ Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի հետևանքով ռուսների մեծ հոսք է մտնում Վրաստան, և իրենք հասկանում են, թե դա ինչ մարտահրավերներ կարող է բերել Վրաստանին։ «Ինչ ես լսել եմ Վրաստանում, երկիրը կարծում է, որ կարող է կարգավորել այս իրավիճակը», - նշել է նա:

Վերջինս հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները երկար տարիներ շարունակել է ֆինանսավորել Վրաստանին՝ ռազմական գնումների համար։ Նրա խոսքով, միայն ընթացիկ տարում Թբիլիսիին տրամադրված ամերիկյան օգնության ծավալը գերազանցել է 35 մլն դոլարը։

«Մենք Վրաստանին տրամադրում ենք տարբեր տեսակի օգնություն և շարունակում ենք ուղիներ փնտրել՝ Վրաստանին իր անվտանգության համար անհրաժեշտ և այլ տեսակի օգնություն տրամադրելու համար։ Վրաստանին ոչ մի բանում ներքաշելու փորձեր չկան. Մենք փորձում ենք խորացնել ծրագրերը, համագործակցությունը, ամրապնդել հարաբերությունները, ինչպես նաև փորձում ենք Վրաստանին տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է ինքնիշխանությունն ամրապնդելու համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։

Հիշեցնենք, որ Ջենկինսը Վրաստան էր ժամանել ժամանել հոկտեմբերի 5-ին՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի կենսաանվտանգության ասոցիացիայի համաժողովին մասնակցելու համար։ Իր այցի շրջանակներում նա հանդիպումներ է ունեցել երկրի իշխանությունների ներկայացուցիչների՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի, Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ և քննարկել ընդհանուր ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող թեմաներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի