copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:37 09-03-2023

Ադրբեջանին ինտեգրվելու պատրաստակամության բացահայտումից առաջ Արայիկ Հարությունյանը հարմար թիմ է հավաքում

«Արայիկ Հարությունյանի կադրային քաղաքականությունը գրեթե միշտ խայտառակ է եղել մարդկանց ընտրության պահով»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։

Իր խոսքով՝ այս առումով՝ միայն մեկ բացառություն է եղել։

«Եզակի բացառություն է կազմում միայն Արտակ Բեգլարյանը։ Նա, այսպես ասած, ամենայն գովասանքի է արժանի»,- ասաց նա։

Վերջին շրջանում նախարարների փոխատեղումները, ըստ Oragir.News-ի զրուցակցի, առավելապես պայմանավորված են Արցախի Հանրապետության նախագահի խիստ ներքին, խիստ ընթացիկ ու իր համար անհայտ նպատակներով։

«Հայտնի է, որ երբ Ռուբեն Վարդանյանը եկավ, նա փորձեց դարձյալ հանպատրաստից իր թիմը կազմավորել․ բնականաբար, Ռուբեն Վարդանյանի ընտրությունը ձեռնտու չէր Արայիկ Հարությունյանին, կրկնում եմ՝ իր խիստ ներքին և պետական շահի հետ որևէ առնչություն չունեցող պատճառներով։ Այս ներքին փոխատեղումներով Արայիկ Հարությունյանը պարզապես իրեն առավելապես հարմար թիմ է պատրաստում, հատկապես որ առաջիկայում նա ստիպված է լինելու բացահայտել Ադրբեջանի հետ, այսպես ասած, ինտեգրվելու իր պատրաստակամության մասին։ Այսպիսի բացահայտ ու խորագույն ազգային դավաճանություն գործելու ընթացքում նրան անհրաժեշտ են այնպիսի մարդիկ, որոնք որևէ առարկություն կամ դիմադրություն չեն ցուցաբերի, ավելին, խիստ անձնական շահի տեսանկյունից պատրաստ կլինեն նրան աջակցել՝ ընդդեմ ազգի և ընդդեմ հայոց պետության»,- ասաց նա։

Անդրադառնալով չդադարող պաշտոնանկությունների հետևանքներին՝ քաղաքագետը հայտարարեց, որ նոյեմբերի 9-ից հետո ամեն բան կարող է ավելի վատ լինել։

«Հետևաբար, այստեղ ավելի կամ նվազ վատ չափումները, ըստ էության, ոչինչ չեն փոխում։ Նոյեմբերի 9-ից հետո Արցախը բռնել է պատմության այս փուլում իր վերանալու ուղին։ Դա արձանագրում եմ մեծագույն ցավով»,- ասաց նա։

Քաղաքագետի բնորոշմամբ՝ Արցախյան նախարարությունները Երևանյան նախարարությունների կցորդ են եղել, ինչն, ըստ նրա, շատ բնական էր՝ հաշվի առնելով, որ Արցախն անկախ պետություն չէր և համարվում էր Հայաստանի հատուկ կարգավիճակ ունեցող մարզ։

«Բնականաբար, հատկապես Արցախում, Հայաստանյան նախարարությունների փաստացի մասնաճյուղերը, մեղմ ասած, առանձնապես արդյունավետ չէին։ Իսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված նոր իրավիճակում, երբ Արցախից մնացել է իր տարածքի 15-20 տոկոսը, և չկա պաշտպանունակության որևէ ռեսուրս, նվազագույն անվտանգության երաշխավորելու հնարավորություն, երբ Արցախը գործնականում օկուպացված է օտար և թշնամի պետության կողմից։ Նախարարությունների անգամ ամենաարդյունավետ կազմն այս իրավիճակում, ըստ երևույթի, ոչինչ փոխել չի կարող։ Դրա համար կադրային այդ փոփոխություններն ունեն ոչ թե մերձզրոյական, այլ կատարելապես զրոյական ազդեցություն՝ խիստ բացասական ընթացքի վրա, որի մեջ բոլորս ապրում ենք»,- ասաց նա։

Ըստ Քանանյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալ հնարավոր է միայն միասնական կամքի միջոցով։

«Քանի դեռ հայությունը՝ որպես հավաքական ազգային միավոր, չի կամենա դրսևորել սեփական հայրենիքում գոյություն պահպանելու կամքը, որևէ լուծում չի կարող լինել»,- եզրափակեց Oragir.News-ի զրուցակիցը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում