copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:51 07-03-2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վրաստան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր կքննարկի Վրաստանում։

«Երկկողմ համագործակցության և համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր քննարկելու նպատակով` 2023 թվականի մարտի 9-10-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:
Պատվիրակության մյուս անդամներն են՝

Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ,
Արկադի Պապոյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ,
Մարիամ Գիգոյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի պետ,
Հովհաննես Հովհաննիսյան – «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր,
Լուսինե Ղասաբօղլյան – «Երևանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր