copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:48 06-03-2023

Մի կիլոգրամ լոբին 4 հազար դրամ է շրջափակված Արցախում․ մի քանի դիտարկում ծանր իրավիճակի մասին

Արցախում իրավիճակը ծանր է։ Շրջափակումը իր ցավոտ գույներով ներխուժել է արցախցիների կյանք։

Կտրոններով ամենանհրաժեշտ ապրանքները ձեռք բերող քաղաքացիները ևս արձանագրում են՝ քառակի թանկացումներ են։ Մարդիկ լիարժեք չեն սնվում ու մասնավորապես երեխաների համար սա անհետևանք չի մնա, որովհետև առողջական խնդիրներ կարող են առաջանալ։

«Մեկ կիլոգրամ նարինջը՝ 2 000 դրամ է, չոր լոբին՝ 4 000 դրամ։ Կտրոնով կարտոֆլը՝ 480 դրամ է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» թերթի նախկին խմբագիր, Արցախի Հանրային հեռուստատեսության «Կոչեմ ապրողաց» հաղորդաշարի խմբագիր֊հեղինակ Լուսինե Զաքարյանը։

Լուսինե Զաքարյանը վստահեցնում է՝ արցախցիները ուժեղ են, կդիմանան, բայց պետք է պահպանել մարդկությունը։

«Նախորդ օրը Մարտակերտի ուղղությամբ կրակոցներ են հնչել։ Արմենավանում երեխներին նկուղներում եմ ապաստանել»,- հայտնում է Լուսինե Զաքարյանը:

Մեր զրուցակիցը պնդում է՝ խուճապ չկա, բայց այս ամենը պետք է վերջ ունենա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ