copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:51 24-10-2022

Իսկապես ծայրահեղ ծանր անվտանգային իրավիճակ է․ քաղաքագետը՝ Արցախում առկա իրավիճակի մասին

«Արայիկ Հարությունյանն, առհասարակ, ի պաշտոնե այլ բան ասել չի կարող։ Այսօր Արցախի մեծ մասը ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, պատերազմի և նոյեմբերի 9-ի հետևանքով հանձնված է Ադրբեջանին։ Արցախի պատառիկում անպաշտպան մնացած հայ բնակչության մի մասը այսօր զուրկ է սեփական անվտանգային որևէ կարողությունից և լիովին հանձնված է ռուս-թուրքական պայմանավորվածությունների և Հայաստանը մասնատած այդ երկու կողմերի ժամանակավոր ողորմածությանը»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով ԱԽ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության՝ Երևան կատարած պաշտոնական այցից վերադառնալուց հետո արված հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարել էր, որ չի պատկերացնում Արցախի ապագան՝ առանց այնտեղ Ռուսաստանի Դաշնության ներկայության։

«Իրեն Արցախի նախագահ հորջորջող անձը քրեական օլիգարխ և քաղաքական խեղկատակ է, և հատկապես այս օրերին՝ Նոյեմբերի 9-ից հետո, նրա կարողությունները Արցախի անվտանգային իրավիճակի վրա ազդելու առումով, ըստ էության, զրոյական են։ Բոլորովին զրոյական չեն Երևանից Արցախին հատկացվող բյուջեի ծայրահեղ կոռուպցիոն մսխման հնարավորությունները, որոնց դառն արցունքներով նախանձում են Արցախի նախորդ պայմանական նախագահները»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով՝ Արցախում մնացած հայության անվտանգությունը մեծապես կախված է Արևմուտքի ուշադրությունից։

«Թեպետ և այն բոլորովին բավարար չի կարող լինել, եթե պահի տակ Բաքուն, Էրդողանն ու Պուտինը, փոխադարձ համաձայնությամբ, կամ անգամ առանց ռուս-թուրքական նոր փոխադարձ համաձայնության՝ որոշեն հայաթափել Արցախի մնացորդը»,-ասաց նա։

Փորձագետն ստեղծված անվտանգային իրավիճակը «ծայրահեղ ծանր» է գնահատում։

«Հայաստանն էլ իր ներկայիս պարտվողական ու ապիկար կառավարությամբ ոչ միայն չի կարող երաշխավորի որևէ դեր ստանձնել, քանզի ոչ միայն ներկա պահին ռազմական տեսանկյունից ընդունակ չէ, այլև այն պատճառով, որ այդպիսի քաղաքական կամք չունի»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին

Ձեզ գուցե հետաքրքրի