copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:00 04-03-2023

Գերմանական կոնցեռնը մտադիր է Ուկրաինայում տանկերի գործարան կառուցել

Գերմանական «Rheinmetall» մեքենաշինական կոնցեռն պատրաստ է տանկերի գործարան կառուցել Ուկրաինայի տարածքում։ Այս մասին տեղեկացնում են գերմանական լրատվամիջոցները։

Կոնցեռնի ղեկավար Արմին Փեյպերգերը հայտնել է, կոնցեռնը պատրաստ է Ուկրաինայում գործարան կառուցել, որը տարեկան կարտադրի 400 «Պանտերա» մարտական ​​տանկ։ Նրա խոսքով՝ գործարանի կառուցումը կարժենա 200 միլիոն եվրո, իսկ դրա անվտանգությունը հեշտությամբ կարելի է ապահովել հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջոցով։

«Արևմտյան դաշնակիցներն Ուկրաինային տրամադրում են բավականաչափ զենք, որպեսզի կարողանա պաշտպանվել, բայց այսօր Ուկրաինան չունի տարածքների ամբողջական վերադարձի համար անհրաժեշտ տեխնիկա»,- ասել է Փեյպերգերը։

Վերջինս հայտնել է, որ Ուկրաինային մի քանի տարի կպահանջվի Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքները վերադարձնելու համար, ինչի համար անհրաժեշտ է Ուկրաինայում ռազմական տեխնիկայի արտադրություն սկսել։ Նա ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերին հաղթանակի համար կպահանջվի 600-ից 800 տանկ։

Արմին Փեյպերգերը հավելել է, որ ուկրաինայի կառավարության հետ բանակցությունները խոստումնալից էին, և երկրում տանկերի գործարան կառուցելու մասին որոշում պետք է կայացվի առաջիկա 2 ամսում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում