Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:17 04-03-2023

Չալաբյանի գործով վկայի անհանգստությունները գնալով ավելի են խորանում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Անդրադառնալով հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատավարության ընթացքին՝ ոչ մեկ անգամ տեղեկացրել ենք, որ գործով անցնող առանցքային վկան՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանը, խուսափում է դատարան ներկայանալ: Նշել էինք նաև, որ նա լուրջ անհանգստություններ ունի, որ իր կարգավիճակը կարող է փոխվել՝ վկայից մեղադրյալի: Եվ ահա, նախօրեին էլ Թոռնիկ Ալիյանը ներկայացել էր դատարան, բայց քիչ ավելի ուշ առանց թույլտվության, ինքնակամ հեռացել էր՝ ընդամենը դատարանի աշխատակազմին պատճառաբանելով, թե ինչ-որ հանդիպում ունի:Բնականաբար, նրա հարցաքննությունը հերթական անգամ հետաձգվեց:

Ինչպես երևում է, Ալիյանի անհանգստությունները գնալով ավելի են խորանում: Ճիշտ է, ի սկբանե էլ պարզ էր, որ Ավետիք Չալաբյանը հավաքներին մասնակցելու նպատակով նյութական շահագրգռվածություն առաջարկելու վերաբերյալ որևէ պնդում չի արել, ընդհակառակը՝ Թոռնիկ Ալիյանն ինքն է անընդհատ «փողի թեմա» առաջ քաշել, այդուամենայնիվ, դատավարության ընթացքում Չալաբյանի պաշտպանական թիմի պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում այդ ամենն առավել ակներև է դառնում: Ըստ այդմ, նույն Չալաբյանի խոսքերով, Թոռնիկ Ալիյանը հավանաբար հասկանում է, որ ինքը «իշխանության կեղտոտ խաղի զոհն է դարձել և իր հարցաքննությամբ դատարանում ինքն ուղղակի խայտառակ կլինի, ուստիև խուսափում է հրապարակային հարցաքննությունից»:

Ինչ վերաբերում է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, որը վերջին նիստում մերժեց Չալաբյանի փաստաբանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, ապա նրա անվան հետ, որպես կանոն, իրավաբանական հանրույթն օգտագործում է «տխրահռչակ» տերմինը՝ նկատի ունենալով, որ նրա կայացրած՝ հատկապես քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով դատական ակտերը, որպես կանոն, բեկանվում են վերաքննիչ ու Վճռաբեկ դատարաններում, էլ չենք խոսում ՄԻԵԴ վճիռների մասին: Ըստ այդմ, նրա կայացրած ցանկացած որոշման հանդեպ հասարակության վերաբերմունքն ակներև է՝ առնվազն անվստահելի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան