copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:48 03-03-2023

Յիրիկյանը՝ ընդդեմ իր ստեղծած «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի. այն կզիջի՞ իր դիրքերը «Յուքոմ»-ին

Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։

«Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։ Յիրիկյանը, հանդիսանալով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ընկերության հիմնադիր, այժմ նշանակվելով «Յուքոմ»-ի տնօրեն, միանշանակ, պետք է մրցակից դառնա իր իսկ ստեղծած կառույցին, քանի որ երկու օպերատորները հանդիսանում են ՀՀ-ում ամենաշատ օգտագործվող և իրար, կարելի է ասել, մրցակից կապեր։

Մեդիափորձահետ Տիգրան Քոչարյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրառնալով այդ նշանակմանը, ասաց. «Յիրիկյանի քայլն իրականում շատ տգեղ քայլ է, ու ինչ ունի ապացուցելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին։ Զուտ էթիկայի առումով այսպիսի բան անել չի կարելի։ Ամեն դեպքում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը իր ստեղծած թիմն է, չգիտեմ, ես չեմ ուզում ասել, տգեղ է այդ բառը, բայց նման բաներ չեն անում։ Ինչ վերաբերում է երկու ընկերությունների հետագա գործունեությանը, այսպես ասեմ․ եթե ինքը նեղացած վիճակում է դուրս եկել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ից, ապա սա կոնկուրենցիային զարկ կտա, այսինքն՝ այնպես կանի, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի իր դիրքերը զիջի, եթե իրոք ինքը մեջը այդ վրեժով է դուրս եկել։ Եթե ուրիշ բան է, ապա այստեղ արդեն լրիվ այլ թեմա է»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ