copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:58 01-03-2023

Ռալֆ Յիրիկյանը նշանակվել է UCOM-ի գլխավոր տնօրեն

Հայաստանում կապի և հեռահաղորդակցության ոլորտի «Յուքոմ» ընկերության Տնօրենների խորհուրդն այսօր հայտարարում է գլխավոր տնօրենի փոփոխության մասին: Ընկերությունը տեղեկացնում է, որ «Յուքոմ» ՓԲԸ Տնօրենների խորհուրդը և գործող գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը փոխադարձ համաձայնության են եկել վերջինիս ղեկավար գործառույթների փոխանցման վերաբերյալ՝ շարունակելով աջակցել ընկերությանը։ «Յուքոմ» ընկերության նոր գլխավոր տնօրեն է նշանակվել Ռալֆ Յիրիկյանը։

«Տնօրենների խորհրդի անունից խորին շնորհակալություն եմ հայտնում Արա Խաչատրյանին՝ «Յուքոմ»-ի համար օրինակելի առաջնորդ լինելու համար: Պաշտոնավարման ընթացքում նա կարողացավ «Յուքոմ»-ը դարձնել ավելի լավը՝ բարելավելով հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակը և բարձրացնելով ընկերության գործառնական արդյունավետությունը»,- ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնն ստանձնել է 2020 թվականի ապրիլից: Նրա պաշտոնավարման ընթացքում «Յուքոմ» ընկերությունը գրանցել է ֆիքսված լայնաշերտ կապի՝ բոլոր ժամանակների ամենաբարձր շահույթը՝ միաժամանակ ապահովելով շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը մրցակիցների շրջանում:

«Ինձ համար մեծագույն պատիվ և պատասխանատվություն էր ծառայել մարդկանց, բաժանորդներին և Ucom-ի թիմին որպես գլխավոր տնօրեն։ Մենք միասին մուտք գործեցինք աննախադեպ աճի դարաշրջան՝ միաժամանակ հավատարիմ մնալով մեր հիմնական, մարդակենտրոն արժեքներին ու առաքելությանը: Հպարտ եմ, որ աշխատել եմ «Յուքոմ»-ի մարդկանց հետ, որոնք ցուցաբերել են մեծ նվիրվածություն՝ օգնելով առաջ տանել ընկերությունը վերափոխման ընթացքում»,- ասել է Արա Խաչատրյանը։
Ներկայումս «Յուքոմ»-ը շարժվում է նոր ուղղությամբ և պատրաստվում է կյանքի կոչել զարգացման նոր ռազմավարությունը, որը նաև կապահովի տեխնոլոգիական ու բովանդակային առաջընթաց և լայն հնարավորություններ Հայաստանի համար:

Այդ տեսանկյունից է կարևորվել գլխավոր տնօրենի պաշտոնում Ռալֆ Յիրիկյանի նշանակումը, որը հաղորդակցության ոլորտում ունի երկարամյա հաջողված փորձառություն ու մեծ ներդրում:

«Վստահ ենք, որ Ռալֆ Յիրիկյանի կողմից «Յուքոմ»-ի առաջնորդության ստանձնումը պատմական ու նշանակալի իրադարձություն է ընկերության համար: Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչող, աշխատասեր և վճռական առաջնորդ է, որը գիտի՝ ինչպես բացահայտել և խթանել աճը: Ավելին՝ Ռալֆը մարդկային անփոխարինելի և կառավարչական բարձր որակներ ունեցող անհատականություն է, որը կարողանում է հեշտությամբ և արագորեն հաղորդակցվել թիմի անդամների հետ։ Տնօրենների խորհուրդը մեծապես վստահում է Ռալֆ Յիրիկյանի փորձին ու ինստիտուցիոնալ գիտելիքին` երկարաժամկետ հեռանկարում «Յուքոմ»-ի շարունակական առաջընթացն ապահովելու և շուկայում առաջատարի դիրքը պահպանելու համար», - ասել է Տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ