copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:30 05-01-2022

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը

Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը:

Անդրանիկ Գրիգորյանը ծնվել է 1977թ.:

Մասնագիտական կրթություն է ստացել նախ ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում, ապա ՌԴ կառավարությանը կից ժողտնտեսության ակադեմիայի Ասպիրանտուրայում՝ ստանալով Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում: Կրթություն է ստացել նաև ԱՄՆ Թաֆթս համալսարանի Դիվանագիտության և իրավագիտության Ֆլետչերի դպրոցում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 2001թ.-ին ՀՀ ԿԲ-ում: 2001-2009թթ. տարբեր պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի կենտրոնական բանկում և առևտրային բանկերում:

Այնուհետև վերսկսել է աշխատանքը ՀՀ ԿԲ-ում՝ որպես Ֆինանսական համակարգի կարգավորման և կայունության վարչության պետի տեղակալ: 2011-2012թթ. զբաղեցրել է Ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետի պաշտոնը: 2012-2019թթ. ղեկավարել է Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման վարչությունը, իսկ 2019թ.-ից մինչև 2021թ. դեկտեմբեր պաշտոնավարել է որպես ՀՀ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն, Գործադիր կոմիտեի անդամ:

2005 - 2018թ. զբաղվել է ակադեմիական գործունեությամբ՝ դասախոսելով Երևանի պետական համալսարանում:

2012-2018թթ. Անդրանիկ Գրիգորյանը եղել է Եվրախորհրդի կենսաթոշակային պահուստային ֆոնդի Կառավարման խորհրդի անդամ - Հայաստանի ներկայացուցիչ: 2020թ.-ից Հայաստանից Տնօրենն է Սևծովյան առևտրի և զարգացման բանկում:

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ