copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:18 01-03-2023

Հունաստանում բախվել են մարդատար և բեռնատար գնացքները․ կան զոհեր և վիրավորներ

Հունաստանի Լարիսա քաղաքի մոտակայքում գտնվող Տեմպի քաղաքում երկու գնացք՝ բեռնատար և մարդատար, բախվել են, ինչի հետևանքով զոհվել է 32 մարդ, առնվազն 85-ը՝ վիրավորվել, հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանիսը։

Դեպքը, ըստ հանրային հեռուստատեսության ERT-ի, տեղի է ունեցել կեսգիշերին մոտ դեռևս չպարզված հանգամանքներում Էվանգելիսմոս կայարանում՝ Աթենքից ավելի քան 200 կմ հյուսիս-արևմուտք:
Ուղևորատար գնացքը, որում եղել է 350 մարդ, Աթենքից մեկնում էր Սալոնիկ:

Վիրավորներից առնվազն 20-ի վիճակը ծանր է։ Բախումից հետո հրդեհ է բռնկվել, երեք մարդատար վագոններ դուրս են եկել ռելսերից։

Արտակարգ դեպքի վայր է ուղարկվել 40 հրշեջ և 17 տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության 30 մեքենա։ Վիրավորներին տեղափոխում են Լարիսայի համալսարանական հիվանդանոց, իսկ Լարիսայի գլխավոր հիվանդանոցը և Կատերինիի հիվանդանոցը բացվել են շտապ կարգով։ Աթենքի և Սալոնիկի զինվորական հոսպիտալները պատրաստության են բերվել անհրաժեշտության դեպքում վիրավորներին ընդունելու համար։

Հունաստանի առողջապահության նախարար Թանոս Պլեուրիսը մեկնել է հիվանդանոցներ. Քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը գտնվում է օպերատիվ կենտրոնում։ Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը դեպքի վայրից անընդհատ տեղեկություններ է ստանում։

Hellenic Train ընկերության կայքը երեքշաբթի տեղեկացրել է գնացքների շարժի մշտական ուշացումների մասին։ Մասնավորապես, Աթենք-Սալոնիկ գնացքը մեկնել է 48 րոպե ուշացումով։ Սալոնիկից Աթենք գնացքը ուշացել է 70 րոպեով։






Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը