Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:48 28-02-2023

Եղիշե Կիրակոսյանի «խոստովանությունը». Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով է զբաղված․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Միջազգային իրավական հարցերով մշտական ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր հանրային խոսքում մշտապես շեշտել է Հաագայի միջազգային դատարան դիմելու կարեւորությունը, Նիկոլ Փաշինյանի PR թիմն օրեր շարունակ ոգեւորված տարածում էր դատական լսումների տեղեկությունները՝ հասարակությանը կերակրելով, թե, ահա, միջազգային դատարանում քննվում է հայերի համար կարեւորագույն հարցը, եւ վճռից հետո Լաչինի միջանցքը կբացվի եւ այլն: Կյանքը ցույց տվեց, որ ինչպես մյուս բոլոր ոլորտներում, այս դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քամի տատանելով էր զբաղված: Նրանք ցույց են տալիս, թե գործում են, բայց գործում են իրականում զերո արդյունավետությամբ:

Ինչո՞ւ ենք այդպես ասում. երեկ նույն Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց. «Ցավոք, միջազգային իրավունքում չունենք այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների հարկադրաբար կատարման ուղղությամբ հարցերով: ՄԱԿ-ի դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման կողմերի համար, բայց իրականացման համար ժամկետ չկա նշված»:

Ազնիվ կլիներ, որ Կիրակոսյանն ու իր պրոֆեսիոնալների թիմը հասարակության մոտ անիմաստ սպասումներ չառաջացնելու համար նախապես հայտարարեին, որ ինչ վճիռ էլ կայացնելու լինի ՄԱԿ-ի միջազգային դատարանը, չի կատարվելու այն: Դա պետք է ասեին՝ աշխարհի շատ երկրների նախադեպերը հաշվի առնելով: Ինչ խոսք, օրինակներ շատ կան աշխարհում, որ կայացվել են վճիռներ կամ միջանկյալ միջոցներ, որոնք չեն կատարվել, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ միջազգային դատարանը կարողանում է արդյունավետ աշխատել միայն այն դեպքում, երբ այն պետությունը, որի օգտին կայացվում է որոշումը, ի վիճակի է միջազգային հանրության միջոցով իրագործել այդ վճռի կամ միջանկյալ միջոցի կիրառումը: Կյանքը ցույց տվեց, որ որեւէ կերպ ՀՀ կառավարությունը չի կարողանում միջազգային ճնշում կազմակերպել, որպեսզի կատարվի վճիռը:

Միայն Եվրամիությունը եւ Ֆրանսիան են հայտարարել, որ անհրաժեշտ է կատարել Հաագայի դատարանի որոշումը, սակայն դեռ անօգուտ. 81 օր է՝ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ավտոճանապարհը»:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից