copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:54 09-01-2024

Մայիսի 14-16-ը Երևանը հյուրընկալելու է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը

2024 թվականի մայիսի 14-ից 16-ը Երևանը հյուրընկալելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ֆինանսների նախարարության ֆեյսբուքյան էջից։

Հայաստանի համար ֆինանսական ոլորտում աննախադեպ միջոցառումը մեկ հարկի տակ կհամախմբի շուրջ 2000 մասնակիցների, այդ թվում՝ 74 երկրի բարձրաստիճան պաշտոնական պատվիրակությունների, միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչների:

Տարեկան հանդիպման մաս է կազմելու նաև «Գործարար համաժողովը», որը կրելու է «Ազդեցության համատեղ գործադրում» («Delivering Impact Together») խորագիրը:

ՎԶԵԲ տարեկան հանդիպումները հնարավորություն են տալիս բարձրաստիճան հարթակում քննարկումներ իրականացնելու համաշխարհային ֆինանսատնտեսական միջավայրում տեղի ունեցող իրադարձությունների և համընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, երկկողմ հանդիպումներ ունենալու միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և այլ կազմակերպությունների պատվիրակների և ներկայացուցիչների հետ, ինչպես նաև մասնակցելու գլոբալ մարտահրավերներին առնչվող միջոցառումներին: Նշված հանդիպումների շրջանակներում տեղի են ունենում պլենար նստաշրջաններ, որտեղ ամփոփվում են ՎԶԵԲ-ի գործունեության շրջանակներում վերջին մեկ տարում իրականացված աշխատանքներն ու գրանցված արդյունքները և նախանշվում ապագա անելիքները:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը