copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:26 27-02-2023

ԱԱԾ տնօրենն ու տեղակալները ատեստավորում չեն անցնի. ԱԱԾ փոխտնօրենը չմեկնաբանեց

Այս նախագծով բացառությամբ ԱԱԾ տնօրենի եւ տեղակալների, մյուս բոլոր ծառայողներն անցնելու են ատեստավորում աստիճանաբար: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Տիգրան Հարությունյանը:

Նա չպատասխանեց հարցին, թե ինչու ԱԱԾ ղեկավար կազմի համար ատեստավորում չի նախատեսվում:

Երբ լրագրողները կրկնեցին իրենց հարցերը, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց. «4-րդ անգամ ձեր հարցը կրկնում եք, շնորհակալություն, ես ասացի, որ հարցերի չեմ պատասխանում: Ինչքանո՞վ է սիրում, ես լիֆտի մեջ կանգնած, դուք հարցեր եք տալիս: Ասացի՝ հարցազրույց չեմ տալիս: Գրավոր դիմեք ԱԱԾ մամուլի կենտրոն»:

Նշենք, որ ըստ առաջարկվող նախագծի, ԱԱԾ ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվելու է կամավորության սկզբունքով, այնուհետև այն կլինի պարտադիր` յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ։ Ընդ որում` ատեստավորման բացասական արդյունքի դեպքում կրկին ատեստավորում անցնելու համար ծառայողը 1 տարվա ընթացքում 2 անգամ դիմելու հնարավորություն կունենա։

Ատեստավորում չանցած ծառայողները ոչ միայն կզրկվեն հավելավճարից, այլև կազատվեն զբաղեցրած պաշտոններից ու կանցնեն կադրերի ռեզերվ մինչև 2 ամիս ժամկետով:

Այդ ընթացքում նրանց կառաջարկվի նախկինում զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճան ցածր խմբի պաշտոն։ Նոր նշանակմանը չհամաձայնելու դեպքում կադրերի տրամադրության տակ գտնվելու սահմանված ժամկետը լրանալուց հետո ծառայողը կարձակվի ծառայությունից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը