copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:07 10-05-2021

Կամավոր ատեստավորում անցած ուսուցիչները հավելավճարներ կստանան. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնակատար Ժաննա Անդրեասյանն այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց, որ ուսուցիչների համար իրականացվող կամավոր ատեստավորման գործընթացը կնպաստի վարձատրության վերանայմանը: Առայժմ գործընթացը վերաբերում է 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն» առարկաները դասավանդող ուսուցիչներին:

Բանախոսն ընդգծեց, որ մայիսի 3-ից արդեն սկսել են դիմումների ընդունման գործընթացը: Ուսուցիչները մինչև մայիսի 31-ը կարող են անձամբ դիմումը ներկայացնել նախարարություն կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով:

«Կամավոր ատեստավորումն իրենից ենթադրում է գիտելիքների ստուգման գործընթաց, որի արդյունքում ստեղծվում է աշխատավարձի հավելավճարի սահմանում՝ կախված այն արդյունքից, որը կունենա ուսուցիչը: Նախատեսվում է, որ սեպտեմբերին կիրականացվի գիտելիքների ստուգման բուն գործընթացը: Այն ուսուցիչները, որոնք կունենան 80-90 տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 30 տոկոս հավելավճար, այն ուսուցիչները, որոնք կցուցաբերեն 90 և ավելի տոկոս արդյունք, կստանան աշխատավարձի 50 տոկոս հավելավճար»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է պարտադիր ատեստավորման գործընթացին, ապա նախարարի տեղակալի պաշտոնակատարը նշեց, որ «Հանրակրության մասին» օրենքով սահմանված է պահանջ, որ յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պետք է անցնի պարտադիր ատեսստավորման գործընթաց, որը գիտելքիների ստուգում չի ենթադրում, այլ դա արվում է փաստաթղթային եղանակով:

«Մենք ունեցել ենք մի իրավիճակ, երբ այս պարտադիր ատեստավորման գործընթացը չի իրականացվել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Կրթության ազգային ինստիտուտը, որն այս գործընթացի հիմնական պատասխանատու մարմինն էր, լուծարվել էր: Հիմա վերսկսում ենք գործընթացը, և այստեղ կարևոր բաղադրիչ է ուսուցիչների վերապատրաստումը, որի համար տրամադրվում են անհրաժեշտ միջոցները»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել