Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:48 24-02-2023

Ես էլ էմոցիայի ազդեցությամբ գուցե թույլ տամ մի երկու ավելորդ բառ, բայց, իհարկե, ես դա դատապարտում եմ․ Աղազարյան

«Չեմ կարծում, որ կարելի է քաղաքացիների հասցեին այնպիսի արտահայտություն հնչեցնել, ինչպիսի հնչեցրել է պարոն Սաղաթելյանը, եթե, իհարկե, իր հայտնած տեսակետն ունեցող քաղաքացիներ կան»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով «Կիզակետում» հաղորդաշարին տված վերջին հարցազրույցի ընթացքում Իշխան Սաղաթելյանի հնչեցրած արտահայտությանը։

«Ինչ վերաբերում է տեսակետին, որ իրենք խաբել են հանրությանը և այլն՝ համաձայն չեմ։ Իրենք հանդես են եկել իրենց տեսակետերով, գտել են, որ իրենց այդ տեսակետն ավելի ընդունելի է այսօրվա մեր պետականության համար և փորձել են ժողովրդի մեջ գեներացնել իրենց տեսակետների ընկալման մեծ թափ։ Ինչն իրենց չի հաջողվել»,- ասաց նա։

Աղազարյանն անդրադարձավ նաև Հանրային հեռուստատեսության եթերում Սասուն Միքայելյանի հնչեցրած հայհոյանքին։

«Ձեզ անկեղծորեն ասեմ, կարող է պատահել այնպիսի իրավիճակ, որ ես էլ, օրինակ, էմոցիայի տակ չկարողանամ զսպել ինձ ու թույլ տամ մի երկու ավելորդ բառ։ Բայց, իհարկե, ես դա դատապարտում եմ, և դա կանի ցանկացած մեկը։ Գտնում եմ, որ եթերում, և ընդհանրապես, լրատվական միջոցներում մենք պետք է ավելի զուստ լինենք մեր արտահայտություններում»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել