Ուղիղ եթեր
Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 13:49 21-02-2023

Խաչատուրովը միակ գեներալն էր, որը Նիկոլի հրաժարականի շրջանում չգնաց և չդիմավորեց Նիկոլին․ սա չէր ներվելու․ զոհված զինծառայողի ծնող

Բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալումը սպասելի էր: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոտոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Հերթական շոուն ձևավորելու համար սա արվեց, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ուզում են շեղել ժողովրդին: Այն, որ հերթը հասավ Գրիգորի Խաչատուրովին, սպասելի էր, որովհետև նա վերջին հաղթանակած գեներալ էր, նա հաղթած էլ հրաժարական տվեց: Նա միակ գեներալն էր, որը Նիկոլի հրաժարականի շրջանում չգնաց և չդիմավորեց Նիկոլին: Սա չէր ներվելու: Այն, որ բանակը պլանավորած քանդում են, սա հերթական քայլերից մեկն է»,- ասաց զոհվածի ծնողը:

Արա Ռոստոմյանի խոսքով՝ Տավուշի բնակիչները հիմա պետք է ոտքի կանգնեն. «Թող Տավուշի ժողովուրդը հիմա ոտքի կանգնի, որովհետև երբ նա 3-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, այնտեղ ապահով էր, իրենք հանգիստ քնում էին, իսկ այսօր սպասվում է, որ մի քանի գյուղեր պետք է Տավուշից հանձնեն»:

Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանն այժմ քննում է բանակի գեներալ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը:

Ի աջակցություն Խաչատուրովի՝ դատարանի բակում են հավաքվել հասարակական-քաղաքական գործիչներ, պատգամավորներ: Բակում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել