copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:24 20-02-2023

ՀՀ ԱԺ-ից պահանջում են երկշաբաթյա ժամկետում ճանաչել Արցախի անկախությունը. «Միասին»-ի համահավաքին ընդունված բանաձևը

Այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհուրդը կազմակերպել էր համահավաք՝ նվիրված Արցախյան ազգային-ազատագրական պայքարի 35-րդ տարեդարձին։

Նախաձեռնող խմբի անդամներից Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց, որ պետք է ԱԺ-ի առջև պահանջ ներկայացնել՝ ճանաչելու ԼՂՀ անկախությունը․ «Պարտավոր ենք անվստահություն հայտնել այսօրվա իշխանությանն ու հատկապես այդ պարոնին(խմբ․ - Նիկոլ Փաշինյանին)»,-ասաց նա՝ հավելելով, որ պետք է մտածել այլընտարանքային կառավարություն ձևավորելու մասին։ Արամ Սարգսյանն ընդգծեց, որ ԱՀ-ն ձևավորվել է օրինական ճանապարհով, ու մեր մեղքն է, որ չենք ճանաչել Արցախի անկախությունը, բայց դա պետք է անենք ու պետք է անենք ազգովին:

Նախաձեռնող խմբի անդամներից իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ իր ելույթում ասաց, որ անհրաժեշտ է իշխանության առջև պահանջ ներկայացնել, որպեսզի ճանաչի ԼՂՀ անկախութունը։

Միջոցառման ժամանակ ելույթի իր խոսքում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանն, ասաց, որ սեղանին դրած է խաղաղության պայամանագիրը, որի վավերականցումը կարող է անդառնալի հետևանք ունենալ մեր պետականության համար․ «Սրանք արևմտյան կոյուղային կենտրոնների դրածոներն են, որ եկել են միայն մեկ նպատակով , այն է՝ մեր պետականության ոչնչացումը։ Սրանց իշխանությունը կառուցված է դավաճանության կողոպուտի և կեղծիքի վրա։ Սա անաստված իշխանություն է, որը տերերից ու փողերից բացի ոչինչ չի սիրում և չի ուզում պահպանել»։

Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանն էլ իր ելույթում հարցադրում արեց․ «Արցախի անկախություն ճանաչողն Արցախ կհանձնե՞ր կամ 5000 էրեխու կկոտորե՞ր»։

Միջոցառման ավարտին ընդունվել է բանաձև՝ 3 կետ պահանջով, որին միացել են 21 կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ: Պահանջներն են՝

1․ ՀՀ Ազգային ժողովից երկշաբաթյա ժամկետում՝ ի պատասխան Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությանը, ճանաչել Արցախի Հանրապետության՝ Ադրբեջանից անկախ կարգավիճակը՝ առաջնային համարելով արցախահայության ինքնորոշման իրավունքի լիակատար իրացման անհրաժեշտությունը։

2․ Դիմում ենք ՀՀ և Սփյուռքի քաղաքական-հասարակական կազմակերպություններին՝ նախաձեռնել Արցախի Հանրապետության՝ որպես անկախ սուբյեկտի ճանաչման համընդհանուր գործընթացը։

3․Հանրային անվստահություն ենք հայտնում ՀՀ կառավարության և վարչապետի մինչ այս պահը վարվող պետականակործան արտաքին քաղաքական գծին։

Համահավաքի ավարտին իր ամփոփիչ ելույթում Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ դիմել են Ամենայն հայոց կաթողիկոսին, որ ինքն ու Հայ առաքելական եկեղեցին առաջնորդեն շարժումը։ Սերժ Սրապիոնյանն էլ տեղեկացրեց, որ մի քանի օր հետո հանրությանը կներկայացնեն այս իշխանություններին հեռացնելու ճանապարհային քարտեզը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ