copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:35 30-06-2021

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսիի նահանգային սենատը միաձայն ընդունել է բանաձևը, հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնաժողովը․ «Նյու Ջերսիի Հայ դատի հանձնախմբի համառության և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Նյու Ջերսին պաշտոնապես դարձավ ԱՄՆ 10-րդ նահանգը, որ ճանաչեց Արցախը: Հատուկ շնորհակալություն ՆՋ նահանգի սենատորներ Լագանային, Գոպալին, Շեպիսիին և Սկուտարիին»։

Սենատն Արցախը ճանաչելուց բացի դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նյու Ջերսիի նահանգային սենատն Արցախը ճանաչելու օրինագիծը ներկայացրել էր անցյալ տարվա հոկտեմբերի 31-ին։ Օրինագիծն առաջնորդել էր սենատոր Ջոզեֆ Լագանան։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաև միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը․

«Րոպեներ առաջ Նյու Ջերսին դարձավ 10-րդ ԱՄՆ նահանգը, որ ճանաչեց Արցախի անկախությունը»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ