copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:41 20-02-2023

Ինչ էլ ասենք, ոնց էլ ասենք, մեկ է՝ Ավինյանն իր «էշն է քշում»

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցությունն է անցկացվել։ Երևի արդեն զարմանալի էլ չէ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի բացակայությունն այդ նիստերին։ Թերևս, մեկ էլ կզարմանանք, երբ շատ պատահաբար այս խորհրդակցություններին նկատենք նրա աթոռը, բայց արդեն ոչ դատարկ։

Նշենք, որ գործակարգավարական նիստերը, սովորաբար, մեկ ժամը չեն գերազանցում։ Եվ փոխքաղաքապետի, իսկ ավելի կոնկրետ՝ իրեն արդեն քաղաքապետ հռչակած Տիգրան Ավինյանի կողմից շաբաթվա մեջ մեկ անգամ, գոնե կես ժամ ժամանակ չգտնելը փոքր-ինչ ծիծաղելի է թվում արդեն։

Մնում է ենթադրել, որ Ավինյանի մոտ շատերիս հայտնի խոսքն է գերիշխում․ ա­սեք էլ, մեկ է, ըն­դու­նո­ղը չեմ, ես իմ «էշն եմ քշե­լու»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանից հետաքրքրվել էր՝ ինչու Ավինյանը նիստերին ներկա չի գտնվում։ Սարդարյանը նշել էր, որ Ավինյանը զբաղված է հանրօգուտ աշխատանքով, ինչի պատճառով էլ բացակայում է քաղաքապետարանի նիստերից․ «Նիստերին գտնվելու իմպերատիվ պահանջ չկա, կարող է և բացակայել»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր