copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:32 18-02-2023

«Սև ուրբաթ»-ին և Ամանորին մշտադիտարկումներով շուրջ 30 տնտեսավարողի նկատմամբ վարույթ է հարուցվել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել զեղչերի և այլ ակցիաների օրենսդրությանն առնչվող հերթական քննարկումը, որը վարում էր հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը: Քննարկմանը մասնակցում էին էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Անի Իսպիրյանը, Ռաֆայել Գևորգյանը, տնտեսավարող սուբյեկտներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպումը նպատակ ուներ ևս մեկ անգամ իրազեկել տնտեսավարողներին գործող նոր կարգավորումների մասին, ինչպես նաև լսել նրանց կողմից իրավակիրառման փուլում ծագած մտահոգությունները, վեր հանել օբյեկտիվ խնդիրները՝ դրանց լուծումներ տալու համար:
Տիգրան Մարկոսյանը նշել է, որ թե՛ օրենքի նախագծման փուլում, թե՛ ընդունումից հետո տարբեր ձևաչափերով իրազեկման միջոցառումներ են իրականացվել այս թեմայով: Ընդունված կարգավորումների ուժի մեջ մտնելուց հետո որոշ ժամանակ հանձնաժողովն առավել պասիվ դիտարկումներ է իրականացրել շուկայում, իսկ «Սև ուրբաթ»-ից սկսած արդեն ակտիվ մշտադիտարկումներ են կատարվել, որի արդյունքում շուրջ 30 տնտեսավարողների նկատմամբ վարույթներ են հարուցվել:

ՄՊՀ անդամն ընդգծել է, որ որոշ տնտեսավարողներ ի սկզբանե ընդունել են թույլ տրված վրիպումները՝ խնդրելով կիրառել արագացված վարույթ, ինչը լրջագույն քայլ է, քանի որ պետությունը և տնտեսավարող սուբյեկտները համագործակցության մթնոլորտում են աշխատում:

Տիգրան Մարկոսյանի խոսքով՝ մինչև այս օրենքի ընդունումը ՀՀ-ում ակցիաների առնչությամբ որևէ հստակ իրավակարգավորումներ առկա չէին, ինչը հանգեցրել էր նրան, որ զեղչ երևույթին սպառողներն առհասարակ դադարել էին հավատալ:

Հանդիպման ընթացքում տնտեսավարողները բարձրացրեցին տարբեր հարցեր, որոնք առնչվում էին մասնավորապես միջին գնի հաշվարկին, իրազեկման պահանջներին և այլ խնդիրների:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ Տիգրան Մարկոսյանը նշել է, որ տնտեսավարողները 15-օրյա ժամկետում կարող ենք գրավոր առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին, ինչպես նաև դիմել առանձին հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ