copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:14 14-02-2022

Հայտնի դատավորի նկատմամբ վարույթ է հարուցվել

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացվել։ Միջնորդությունը ներկայացրել է Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

Փաստաբանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ, այո, նման միջնորդություն ներկայացրել է։ Նա նշեց, որ կարգապահական վարույթ հարուցելու համար դիմել են և՛ արդարադատության նախարարությանը, և՛ դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին։

Նրա տեղեկություններով, վարույթը հարուցվել է հանձնաժողովի կողմից։ Միջնորդության համար, ըստ փաստաբանի, հիմք է հանդիսացել այն, որ քրեական օրենսգրքում առկա հնարավոր բոլոր սկզբունքները խախտվել են Դանիելյանի կողմից. «Առանց պաշտպանական կողմին ծանուցելու, առանց մեր ներկայության նիստ անելը և մեր պաշտպանյալին կալանավորելը»։

ԲԴԽ֊ից էլ մեզ փոխանցեցին, որ նման վարույթ չեն ստացել։ Արմեն Դանիլյանին իրավաբական համայնքի մի մասը համարում է իշխանության օգտին որոշումներ կայացնող դատավոր։ Նա քննել է Ռոբերտ Քոչարյանի, այլ ընդդիմադիրների գործերը, և ի վնաս նրանց որոշումներ կայացրել։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում