copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:00 18-02-2023

Սեփականության վերաբաշխման փաշինյանական գործընթացը մտնում է ավարտական փուլ. դատախազության նոր գործառույթը

Oragir.News-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախատեսում է հանդես գալ նախաձեռնությամբ, որով իրեն իրավունք է վերապահելու ստուգել Հայաստանի անկախացումից հետո կատարված բոլոր հողհատկացումների օրինականությունը։ Գործարքների կասկածելիության դեպքում դատախազությունն իրեն իրավունք է վերապահելու չեղարկելու օտարման գործարքները և պետականացնելու հողակտորները։ Այդպիսով, սեփականության վերաբաշխման փաշինյանական գործընթացը մտնելու է ամենավճռական ու վերջնական փուլ։

Բնականաբար, իշխանության բուրգում գտնվողների համար ակնհայտ է, որ նախագիծը բավական խնդրահարույց է ու լուրջ դիմադրության է արժանանալու, քանի որ ստացվելու է, որ բազմաթիվ հողակտորներ, որոնց վրա օտարելուց հետո շինարարություն է կատարվել, նորից պատկանելու են պետությանը, սակայն շինությունը մասնավորինն է։

Դատախազությունում հիմա մտածում են ինչպես ճիշտ փաթեթավորել ու մատուցել հանրությանը, որպեսզի այն պակաս դիմադրության արժանանա, քանի որ անձի սեփականության իրավունքը պաշտպանված է ոչ միայն տարբեր օրենսդրական հոդվածներով, այլև ՀՀ Սահմանադրությամբ։ Եթե այս նախաձեռնությունը հավանության արժանանա, այն հերթական հարվածը կլինի ոչ միայն սեփականատերերին, այլև առհասարակ, Հայաստանի Հանրապետության իմիջին՝ որպես անվստահելի գործընկեր։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը