Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:42 17-02-2023

Ոստիկանները 13 տարեկան աղջկան ասել են, որ իրենց ներկայությամբ հանվի․ խայտառակ դեպք ՊՆ նախկին շենքում

«13 տարեկան աղջիկը ոստիկաններին ասել է, թե կարո՞ղ է մտնել իր սենյակ, որ հագուստը փոխի։ Հետը բարձրացել են վերև։ Երեխան ասել է՝ դուրս եկեք, որ փոխվեմ ու գամ։ Ասել են՝ մեր ներկայությամբ հանվի ու հագնվի։ Եթե դա սեռական ոտնձգություն չի, ապա ի՞նչ է»,- Oragir․News-ի հետ զրուցում ասաց Պռոշյան համայնքում գտնվող նախկին Պաշտպանության նախարարության շենքի բնակչուհիներից՝ Անուշ Ավետիսյանը։

Անուշն ասում է, որ ոստիկանների մեջ կան լավ մարդիկ, բայց հիմնականում իրենց նկատմամբ բավականին ագրեսիվ վարքագիծ են դրսևորում։

«Գումարներ են կորել։ Անձամբ իմ 15 հազար դրամը չկա, որը իմ բալիկի կաթի և պամպերսի գումարն է։ Որոշ ոստիկաններ բարի են տրամադրված մարդկանց նկատմամբ, բայց որոշներն էլ ծաղրում են ու իրենց չափազանց վատ են պահում»,- մանրամասնեց Անուշը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 16-ին, վաղ առավոտյան ոստիկանները բռնի ուժով տեղահանել են Պռոշյան համայնքում տեղակայված նախկին Պաշտպանության նախարարության շենքում բնակություն հաստատած ընտանիքներին։

Վտարված ընտանիքները չեն հեռացել շենքի տարածքից։ Նրանց մեծ մասն ազատամարտիկների ընտանիքներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ