Ուղիղ եթեր Ներքին 3 տարի առաջ - 12:05 16-02-2023

Լարված վիճակ՝ ՊՆ նախկին շենքում. ոստիկանները բնակիչներին դուրս են հանում. ՈւՂԻՂ

Այսօր վաղ առավոտյան հարյուրավոր ոստիկաններ մուտք են գործել Պռոշյան համայնքում գտնվող Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ մի քանի տարի բնակություն են հաստատել Արցախից տեղահանված, ինչպես նաև Հայաստանում անապահով վիճակում գտնվող ընտանիքներ:

Ընտանիքներն ասում են, որ հանել են իրենց քնած տեղից, հրել են, թույլ չեն տվել, որ վեցնեն իրենց փաստաթղթերը, դեղորայքը։

Քիչ առաջ Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներից Անգելինան հայտնեց, որ իր ամուսնուն, ով հաշմանդամ է, չեն թույլ տվել վերցնել անգամ հենակները, և բերման են ենթարկել իրենց տանից։

Իրավիճակը բավականին լարված է։ Մարդիկ հուզված են։ Փորձում են նրանց տեղավորել երթուղային «գազելների» կամ ավտոբուսների մեջ, սակայն մարդիկ հրաժարվում են, որովհետև մտածում են, որ իրենց տանելու են և ինչ որ մի տեղում թողնելու են և իրենք չեն կարողանալու վերցնել նույնիսկ իրերը։ Ասում են, որ կոտրել են դռների փականները, որոնք սեփական գումարներով էին ձեռք բերել։

Բնակիչները բողոքում են պետությունից, ոստիկանությանն ասում են՝ ժամանակ տվեք, ասում են՝ Նիկոլը երկրում չի, Նիկոլը չկա, Նիկոլը տեղում չի։ Երեխաները փողոցում են։





Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է