copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:30 16-02-2023

Թուրքիայի միակ հայկական գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չկան․ Փայլան

Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների ժողովրդավարություն կուսակցության հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտնում է, որ երկրի միակ հայկական գյուղում ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհեր չկան։ Այս մասին Փայլանը գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

«Թուրքիայի վերջին հայկական գյուղում՝ Վագըֆլըում, զոհեր չունենք։ Տներ են վնասվել: Մենք դա համերաշխորեն կվերանորոգենք»,- գրել է Փայլանը։

Գրառմանը կից Փայլանը տեսանյութ է հրապարակել, որում ասում է, որ գյուղը երկրաշարժից լուրջ վնասներ չի կրել։ «Այստեղ շատ լուրջ կորուստներ չկան, միայն տները վնասներ ունեն։ Գյուղացիներն անշուշտ շատ ուժգին երկրաշարժի են ականատես եղել։ Այստեղ մեր ժողովրդին, գյուղացիներին ցավակցեցինք և ասացինք, որ նրանց վերքերը միասին կվիրակապենք»,- ասում է պատգամավորը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Վագըֆի գյուղապետ Պերճ Քաթունը նույնպես հայտնել էր, որ գյուղում երկրաշարժի հետևանքով զոհեր չեն եղել, որոշ չափով վնասվել են միայն գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու արտաքին պատերը, ինչպես նաև որոշ տներ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում