Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:49 19-08-2024

Թուրքիայի միակ հայկական գյուղում նշվել է Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնը

Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում գտնվող միակ հայկական գյուղում նշվել է «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը:

Վաքըֆլըի հայկական եկեղեցում անցկացված միջոցառմանը մասնակցել են մեծ թվով հայեր, այդ թվում՝ Սամանդաղից, Անթաքյայից, Իսքենդերունից և արտերկրից:

Տոնակատարությանը ներկա է գտնվել նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոսպոս Մաշալյանը։

Նշենք, որ «Մարիամ Աստվածածնի վերափոխման» տոնը հայկական 5 տաղավար տոներից մեկն է: Ժողովրդի շրջանում հայտնի է որպես «Խաղողօրհնեքի» տոն: Այն տոնվում է տարվա մեջ մեկ անգամ՝ օգոստոսի 15-ին նախորդող կամ հաջորդող ամենամոտ կիրակի օրը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել