Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:20 16-02-2023

Տխուր փորձից դասեր քաղած․ «IDEX 2023»-ի ցուցանմուշներն արդեն Աբու Դաբիում են


Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանը փետրվարի 18-25-ին Աբու Դաբիում մասնակցելու է սպառազինության ցուցահանդեսին։

Աշխարհում ամենահեղինակավորներից մեկը համարվող սպառազինությունների այս ցուցահանդեսին Հայաստանը մասնակցելու տխուր փորձ ունի։ Թեև IDEX-2021 միջազգային ռազմաարդյունաբերական միջոցառման համար ծախսվել էր 23 միլիոն դրամ, սակայն ցուցահանդեսում Հայաստանի տաղավարն այդպես էլ մնացել էր առանց հիմնական ցուցանմուշների։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սա պարզաբանեց «լոգիստիկ խնդիրների պատճառով», սակայն լրատվամիջոցները պարզել էին, որ հայկական ռազմական նշանակության ապրանքը տրանզիտային պատշաճ փաստաթղթեր չեն ունեցել, և դրանք մաքսանենգ ապրանքի կարգավիճակ էին ստացել։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մովսիսյանն Oragir.News-ի հետ զրույցում վստահեցրեց, որ այս անգամ ցուցանմուշներն արդեն Աբու Դաբիում են։

«Այս պահին տաղավարն են պատրաստում, որ ցուցանմուշները տեղափոխվեն տաղավար և ամսի 20-ի մեկնարկին պատրաստ լինի։ Ցուցահանդեսին մասնակցելու են 18 հայկական ընկերություն, ներկայացնելու ենք ինժեներական զորքերի սարքավորումներ, նավիգացիոն՝ նավարկային համակարգեր, օպտիկական հետախուզության համակարգեր, ռադիոլոկացիոն սարքավորումներ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ»։

Հարցին, թե այս տարի որքա՞ն գումար է հատկացվել ցուցահանդեսին մասնակցության համար՝ Մովսիսյանը դժվարացավ նշել, ասաց, որ կարևորն այն է, որ անցած տարվա տեղ չհասած ցուցանմուշները Հայաստան են վերադարձվել, իսկ այս տարվա ցուցանմուշները տեղ է հասել ու պահեստավորված են։

Հիշեցնենք, նաև, որ անցած տարի ցուցահանդեսում ունեցած ֆիասկոյի համար նախարարության 3 աշխատակիցների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր, մասնավորապես, երկու աշխատակից ստացել է «նկատողություն», իսկ մեկ աշխատակից՝ «խիստ նկատողություն»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի